top of page

Խիստ սահմանափակումներ՝ Ռուսաստանի քաղաքացիների համար․ հրատապ կոչ Գերմանիայից

Sep 5
1 min read

Գերմանիայի իշխանությունները հանդես են եկել Եվրամիության տարածք մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային վերահսկողությունը խստացնելու նախաձեռնությամբ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել, որ դաշինքի անդամ առանձին երկրներ չափազանց մեծ թվով տուրիստական մուտքի արտոնագրեր են հատկացնում ՌԴ քաղաքացիներին: Գերմանական կողմի պնդմամբ՝ նման ծավալները հակասում են պատժամիջոցների նպատակներին և խոչընդոտում անվտանգային պատշաճ վերահսկողությանը:


Այս հարցը կրկին օրակարգ է բերվել Լայպցիգի օդանավակայանի վրա նախապատրաստված հիբրիդային հարձակման հետաքննության ֆոնին, որում Բեռլինը մեղադրում է Մոսկվային: Քննության տվյալներով՝ միջադեպի կասկածյալներից մեկը՝ Ռուսաստանի և Բելառուսի երկքաղաքացիություն ունեցող անձը, Շենգենյան գոտի էր մուտք գործել Իտալիայի դեսպանատան տված զբոսաշրջային վիզայով, որից հետո մեկնել էր Գերմանիա՝ մասնակցելու օդանավակայանի դեմ գործողությունների նախապատրաստմանը:


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵՄ մի շարք պետություններ շարունակում են մեծ ծավալով վիզաներ տրամադրել: Մասնավորապես, դիմումների շուրջ երեք քառորդը բաժին է ընկնում Իտալիային, Ֆրանսիային և Իսպանիային: Միայն Իտալիայի կողմից ՌԴ քաղաքացիներին տրամադրված վիզաների թիվը 2021 թվականի շուրջ 64 հազարից 2025 թվականին հասել է ավելի քան 165 հազարի: Նույն ժամանակահատվածում նկատելիորեն աճել են նաև Բելառուսի քաղաքացիներին հատկացված մուտքի արտոնագրերի ցուցանիշները:

1/3683
bottom of page