top of page

Երևանում մորը սպանելուց հետո որդին ինքնասպան է եղել

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 22, 2024
  • 1 min read
ree

Ապրիլի 20-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 64-ամյա տղամարդը հայտնել էր, որ եկել է տուն և տեսել կնոջը սպանված: Մեկնած օպերատիվ խումբը Դուրյան թաղամասում գտնվող նշված բնակարանում հայտնաբերել է 63-ամյա տանտիրուհու դիակը՝ պարանոցի և գլխի կտրած-ծակած վնասվածքներով:



Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17-ի սահմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով նա մահացել է:



Պարզվել է նաև, որ մորը սպանելուց հետո 33-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից:

1/3057
bottom of page