Բաքուն հայտարարում է «իրական խաղաղության» մասին, սակայն Սահամանդրության փոփոխություն է պահանջում. Reuters
- 10 hours ago
- 1 min read

«Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ «իրական խաղաղություն» է հաստատվել, սակայն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»։
Ադրբեջանի և Հայաստանի միջև այժմ «իրական խաղաղություն» է, և տասնամյակներ տևած հակամարտությունից հետո երկու երկրները վերականգնում են առևտրատնտեսական կապերը, Reuters-ի փոխանցմամբ, օկուպացված Շուշիում անցկացված ֆորումի ժամանակ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Սակայն, ըստ նրա, Բաքուն շարունակում է պնդել, որ մինչև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը՝ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում։




















