top of page

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցության

  • 5 days ago
  • 1 min read

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալով, որ նրա գործով հետագա դատական նիստերը շարունակվեն առանց Սարգսյանի պարտադիր մասնակցության։

Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ պաշտպանական կողմի դիրքորոշումն ամբողջությամբ ձևավորված է, և ուստի նրա ներկայությունը յուրաքանչյուր նիստին անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար։ Սերժ Սարգսյանի բացակայությունը չի սահմանափակի ո՛չ պաշտպանության, ո՛չ մեղադրանքի, ո՛չ դատարանի լիարժեք դատավարական հնարավորությունները։

Մեղադրող կողմը չի առարկել միջնորդության դեմ

1/3503
bottom of page