top of page

«Կապիտուլյանտը օտարերկրյա «կլյաուզնիկներին» օգտագործում է իր շահերի ու ցանկությունների համար»․ Գագիկ Համբարյան

  • Jul 11
  • 1 min read

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի իրավապահները Ծառուկյանի հարցում հավատում են օտարերկրյա «կլյաուզնիկներին»։ Ծառուկյանի գործով սպասվածից ավելի խայտառակ բացահայտումներ են տեղի ունենում։ Փաստորեն, Իրանի քաղաքացիներ հայր և որդի Օլամաեինները մինչև Ծառուկյանի վրա Հայաստանում «դանոս» գրելը, նույն բանն արել են իրենց ընկեր, գործարար Համլետ Թումանյանի դեմ, բայց արդեն Իրանում... Սակայն, ի տարբերություն ծառուկյանատյաց Նիկոլի իրավապահների, որոնք մեծ հաճույքով 70-ամյա Գագիկ Ծառուկյանին պոլերին տվեցին՝ գոհացնելու թուրքի կոշիկ լիզողին, Իրանի դատական համակարգը արդարացրել է գործարար Թումասյանին՝ ապացուցելով, որ վերջինիս արարքներում հանցակազմ չկա։ Դրանից հետո «գործ տվող» հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր, սակայն ժամկետին այն չմարելուց հետո հիմա էլ դիմել են Նիկոլի իրավապահներին, ովքեր մեծ հաճույքով անցել են Ծառուկյանի դեմ գործ սարքելուն...


Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ Ծառուկյանի վրա Նիկոլի հարձակումների պահով... Օտարերկրյա «կլյաուզնիկներին» սպասարկող կապիտուլյանտը դրանց օգտագործում է իր սեփական շահերի և ցանկությունների համար»։

1/3503
bottom of page