top of page

Ռուսաստանին հրահրում ու կոչ են անում Հայաստանի դեմ սանկցիա կիրառել. Սիմոնյան

  • May 23
  • 1 min read




ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ընդդիմադիրները պետք է դադարեն Ռուսաստանին խրախուսել, հրահրել ու կոչ անել Հայաստանի  դեմ սանկցիա կիրառել։


«Դիմեք կալուգացի Սամոյին, Քոչարյան Ռոբին, Ծառուկյան Գագիկին, հարցրեք՝ արդյո՞ք ձեզ լավ է, որ ամեն օր հայտնվում է տեսանյութ, որտեղ ձեր աջակիցները մեղադրվում են փող բաժանելու մեջ ու դրա հետ զուգահեռ ասում եք, որ Ռուսաստանը հեսա էս կանի...»,- նշեց Սիմոնյանը։


Սիմոնյանը լրագրողին կոչ է արել գնալ ու զանգել տնտեսվարողներին։


«Գնացեք, զանգեք, եկեք...դուք կեղծ բաներ եք ասում»,- ասել է նա։


Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց ԱԺ նախագահից ՝ ինչո՞ւ ներողություն չխնդրեցին, երբ տարածում էին տեղեկություն, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, մինչդեռ, այդ փաստը հերքվեց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դուք սուտ եք խոսում, դուք սուտասան եք»։


Սիմոնյանը կոչ արեց չխառնվել իր ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ։

1/3407
bottom of page