top of page

Իսպանիայի վարչապետի Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Անկարայում

  • May 4
  • 1 min read


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ Պեդրո Սանչեսը Մադրիդից թռչում էր Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, երբ ինքնաթիռը տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում։

Հաղորդվում է, որ Airbus A310 ինքնաթիռի անսարքությունը լուրջ չէր, բայց արտակարգ վայրէջքը կատարվել է անվտանգության կանոնակարգերին համապատասխան։

Վարչապետը գիշերն Անկարայում անցկացնելուց հետո առավոտյան կժամանի Երևան։

1/3365
bottom of page