Կինը ոստիկաններին հայտնել է, որ սեռական հարաբերությունից հետո տղամարդիկ իրեն ու ընկերուհուն վճարել են հուշանվեր 20 հազար դրամանոցով
- Feb 28
- 1 min read

Փետրվարի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Գոհար Գ․-ն և հայտնել է, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում իր ընկերուհու, Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Ռուզաննա Բ․-ի հետ գտնվել են Բագրատունյաց պողոտայի 52/1 հասցեում գտնվող «Ասալա» հյուրանոցում երկու տղամարդու հետ և նրանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար իրեն վճարել են 20 հազար ՀՀ դրամ թղթադրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ սեռական հարաբերությունից հետո «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով տղամարդիկ հեռացել են, այնուհետև պարզվել է, որ 20 հազար դրամի վրա առկա է հուշանվեր գրառումը։




















