top of page

Գալու է մի օր, որ տարեկան զննումներ անցնելը դառնալու է պարտադիր. Անահիտ Ավանեսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 17 hours ago
  • 1 min read

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուները կարող են տարեկան զննումներ անցնել: Առողջապահության նախարարությունը դա խրախուսում է: Գալու է մի օր, որ դա դառնալու է պարտադիր: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Քայլեր ենք անում նաև, որպեսզի տարեկան զննումն անցնելու հարմարավետությունն էլ ապահովենք: Առաջիկայում ArMed-ում գործիքները կբացվեն, հիմա փորձարկման ընթացքում ենք, ըստ որի՝ կլինի օնլայն տարեկան զննման հարցաշար, անձը կլրացնի այդ հարցերը, կհաշվարկվեն նրա հիվանդացության ռիսկի ուղղութունները, և արդեն շատ ավելի սպեցիֆիկ հետազոտությունների ու հետագա քայլերի խորհրդատվություն կստանա»,- ասաց նախարարը:

1/3168
bottom of page