«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կալանավորվեց 2 ամսով
- Lilit

- Dec 30, 2025
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել էին, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:




















