top of page

Շատ արդար է, այս պահին ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 4, 2025
  • 1 min read



Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվի զորակոչի վրա: Այն գուցե որոշակի անարդարություն պարունակեր, եթե օրենքն ընդունեինք հունիսի 1-ին:

Այս մասին Ազգային ժողովում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին՝ անարդար չէ՞, որ հունվարի 1-ից հետո զորակոչվածները և արդեն իսկ վեց ամիս ծառայության մեջ գտնվողները միասին զորացրվեն: 

«Կարծում եմ՝ շատ արդար է: Մեր գործընկերները, սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, որոնց զավակները գտնվում են ծառայության մեջ, պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև սա վերաբերվում է ապագայում ծառայողներին, այդ թվում՝ իրենց հարազատներին»,-նշել է նա:

1/3122
bottom of page