top of page

Երթևեկության փոփոխություն. նշված հատվածներում կարգելվի մեքենաների կանգառը

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 days ago
  • 1 min read
ree

Նոյեմբերի 26-ից Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:



«Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան - Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը»,- նշված է հայտարարության մեջ:

bottom of page