Նիկոլ Փաշինյանը Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում մասնակցում է պատարագի
- Lilit

- Nov 23
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում մասնակցում է պատարագի։
Փաշինյանի հետ պատարագին մասնակցում են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և այլ քաղաքական գործիչներ։
Նշենք, որ Փաշինյանի այցից երեք օր առաջ Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի նոր քահանա են ուղարկել՝ Տեր Երվանդ Բաբայանին: Գյուղի քահանան՝ Տեր Հարությունը արձակուրդ է մեկնել։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Հայաստանի տարբեր եկեղեցիներում մասնակցում է կիրակնօրյա պատարագի, որոնց մի մասը կատարվում է կարգալույծ հռչակված քահանաների կողմից։




















