top of page

Վեհարանի վրա լինելու է գրոհ, առանց աչքը թարթելու՝ դա էլ է անելու. Նաիրա Զոհրաբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 20
  • 1 min read
ree


Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ այն բոլոր պատարագներին, որոնց մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, քահանաներին պարտադրվում է խմբագրել իրենց քարոզը: 

«Այն, որ պատարագն ընթանում է կանոնակարգային խախտումներով՝ չհիշատակելով Վեհափառի անունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու ակտ է, այլ համոզված եմ՝ պարտադրված ակտ է: Ովքեր ընդունում են այդ խաղի կանոնը, խախտում են եկեղեցական հստակ կանոնները»,- ասաց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ամեն կիրակի Փաշինյանի՝ պատարագի մասնակցելուն և այդկերպ հոգևոր դասի մեջ համախոհներ հավաքագրելուն, ապա, ինչպես նշեց Զոհրաբյանը, դա նրա ծրագրից է բխում.

«Միանշանակ է , որ Փաշինյանն  իր ծրագիրը փորձելու է հասցնել մինչև վերջ։ Վեհարանի վրա լինելու է գրոհ, գնալու է մինչև վերջ: Նույնիսկ, եթե մի ինչ որ պահի հասկանա՝ իր ծրագիրը կործանարար է, միևնույն է՝ իր տեսակն այնպիսին է, որ գնալու է մինչև վերջ: Կգնա Վեհափառին  կալանավորելու.  առանց աչքը թարթելու, առանց ունքը բարձրացնելու՝ դա էլ է անելու: Մեկ օվերտոնի պատուհան չէ, որ Նիկոլը քացով բացել է, և դա իրեն հաջողվել է ու մարսել է, ինչո՞ւ սա չպետք է մարսի»:

1/3011
bottom of page