top of page

Տարակուսելի է, որ հենց Փաշինյանն է իր ընդդիմախոսներին մեղադրում ապոկալիպտիկ խոսույթի համար՝ այն դեպքում, երբ հենց իր իշխանությունն է բերել ազգային աղետների ամբողջ շարքը. Սուրենյանց

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 18
  • 1 min read
ree


Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը «խոսում էր ապոկալիպսիսի», իսկ իշխանությունը՝ «կյանքի» մասին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուերն Սուրենյանցը:

«Նա անգամ կանխատեսում է, որ նույնն է լինելու նաև 2026թ. խորհրդարանական ընտրություններում։ 

Առնվազն տարակուսելի է, որ հենց Փաշինյանն է իր ընդդիմախոսներին մեղադրում ապոկալիպտիկ խոսույթի համար՝ այն դեպքում, երբ հենց իր իշխանությունն է բերել ազգային աղետների ամբողջ շարքը։ 

Այժմ ապոկալիպսիսի մասին խոսում է ոչ թե ընդդիմությունը, այլ այն իրականությունը, որը ստեղծվել է վերջին վեց տարում․ 

● տարածքային կորուստներ, 

● բանակի ծանր կորուստներ, 

● Լեռնային Ղարաբաղի հայաթափում, 

● սահմանային նոր սպառնալիքներ, 

● ազգային անվտանգության համակարգի փլուզում, 

● Հայաստանի միջազգային դիրքերի անհամեմատելի վատթարացում։ 

Մյուս կողմից, Փաշինյանը շարունակում է 2026-ի համատեքստում ՔՊ-ին ներկայացնել որպես «կյանքի» և «խաղաղության» միակ կրող՝ այն պայմաններում, երբ նրա իշխանությունը փաստացի դարձել է Հայաստանի պատմության ամենամահաբերը՝ թե՛ մարդկային, թե՛ պետական կորուստներով։ 

Սա սովորական կեղծ երկընտրանք է՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի։ 

Իրականում մարդիկ ամեն օր զգում են այն քաղաքականության հետևանքները, որոնք իշխանությունը փորձում է ներկայացնել որպես «խաղաղության» կամ «կյանքի» արդյունք։ 

2026-ի ընտրությունները չեն լինելու 2021-ի տրամաբանության կրկնությունը։ 

Այդ ընտրություններում որոշիչը լինելու են ոչ թե կարգախոսները, այլ մարդկանց ապրած կյանքը և պետության կրած հետևանքները»,-գրել է նա:

bottom of page