top of page

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով․ մանրամասներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 18
  • 1 min read
ree

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ 2 ամսով երկարաձգեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։


Նշենք, որ դատական նիստն այսօր սկսվել էր առավոտյան ժամը 10։00-ից։


Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանն այսօր արդեն պետք է ազատ արձակվեր, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13-ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ-ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:

bottom of page