top of page

Բախվել են ավտոբուսը, «Infiniti»-ն և «Լադա»-ն. 10 հոգի հիվանդանոցում է

  • Nov 15, 2025
  • 1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկեվազ և Ագարակ գյուղերի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti» և «Լադա» մակնիշների ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 


Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։

bottom of page