Եթե Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում հավաք անի՝ հանրապետության 70 տոկոսը մասնակցելու է. ՔՊ-ական
- Lilit

- Nov 9
- 1 min read

ՔՊ-ական, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում հավաք անի՝ հանրապետության 70 տոկոսը մասնակցելու է։
Լրագրողների դիտարկմանը, որ Հովհաննավանքում շատ քիչ մարդիկ էին հավաքվել, ի՞նչ 70 տոկոսի մասին է խոսքը՝ ՔՊ-ականն արձագանքեց. «Ուզում են հասկանամ՝ պատարագի ու միտինգի հետ ընդհանուր կապ կա՞, թե՞ խառնում եք, դա միտինգ չէր, պատարագ էր, ի՞նչ է նշանակում սակավաթիվ էր»։
Նա հայտարարեց, թե Թալինը եկեղեցու ու Նիկոլ Փաշինյանի կողքին է։
ՔՊ-ականը պնդեց, թե իրենք մարդ չեն տանում հավաքների, մարդիկ գալիս են։
«Տանե՞նք, սադրիչ հարցեր եք տալիս, չէ՛, գալու են, թալինցիք գալու են»,- նշեց ՔՊ-ականը։




















