Հայաստանի դեմ ընթանում է տեղեկատվական արշավ․ Նազելի Բաղդասարյանը՝ Սարգսյանի մասին
- Lilit

- Nov 9
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվել է հիբրիդային պատերազմի դասական սցենար՝ տեղեկատվական գրոհի ձևով։
«Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով։ Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվ տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ երբ այդ արշավին միանում է օտարազգի կապիտալով ջերմոցներում ձևավորված «ոսկե մանուկը», դա հասկանալի է՝ խոսափող է, արտաբերում է իրեն փոխանցված տեքստը։ Բայց երբ Հայաստանի նախկին ղեկավարն է հանդես գալիս փաստերի հետ չհամընկնող և անտրամաբանական հայտարարություններով, առաջանում են բազմաթիվ հարցեր։
Սարգսյանի նախօրեի մտքերը քաղաքական վերլուծություն չէին, այլ հին ու մաշված թեզերի կրկնություն։ Այդ պնդումները բազմիցս հիմնավորված կերպով հերքվել են՝ հաշվի առնելով 2018–2020 թթ. սպառազինության ծավալները, բանակի վերափոխման գործընթացները և պաշտպանական ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումները։ Այո, երկուուկես տարում հնարավոր չէր լրացնել երեք տասնամյակների բացը, սակայն Սարգսյանը կրկին փորձ է անում խոսել պետության և բանակի մասին՝ սեփական տարիների անգործության ստվերը նետելով ուրիշների վրա։
Բաղդասարյանի խոսքով՝ նախօրեին Հայաստանի դեմ հրապարակային կերպով հանդես գալը կամ ոչ հեռատես քայլ է, կամ օտար օրակարգի սպասարկում է, և «երրորդ տարբերակ պարզապես չկա»։




















