top of page

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. շտապօգնության բժիշկները տանը հայտնաբերել են մեկ տարեկան երեխայի մարմինը

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 31
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում «Վայք» շտապ բուժօգնության բժիշկների խումբ ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին և հայտնել, որ ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  տեղում պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մ. Հ.-ն է։ Ըստ հարազատների՝ երեխային հայտաբերել են մահացած։



Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

1/3011
bottom of page