top of page

Ժողովուրդն ասում էր՝ «ո՞ւր է երկաթե մանդատը, ինչո՞ւ չի գործում». մուրճը գործում է, գործելու է, մի բան էլ ուշացրել ենք բանտեր տանելը. ԱԺ նախագահ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 31
  • 1 min read

ree

Հայաստանում քաղաքական ընդդիմախոսներ չկան, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կան մարդիկ, ովքեր հնչեցնում են վիրավորանքներ, որևէ բան չեն առաջարկում, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ առաջարկներ են արել վերջին ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն՝ բացի Ռուսաստանի ու Բելառուսի կազմում հայտնվելու մասին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին բանտեր տանելուն՝ Սիմոնյանն ասաց, թե դեռ մի բան էլ ուշացրել են նրանց բանտեր տանելը։

«Ժողովուրդը մեզ մեղադրում էր, ասում էին՝ «ո՞ւր է երկաթե մանդատը, ինչո՞ւ չի գործում»։ Մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարրերի, Սաքուլիկների, Վարդանիկների...»,- ասաց ԱԺ նախագահը։

1/3011
bottom of page