top of page

«Ընտրությունները լինելու են արտահերթ․ Ալիևն էլ, Փաշինյանն էլ շտապում են»․ Խոսրով Հարությունյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 27
  • 1 min read

ree

«Ալիևը բացարձակապես մտադիր չէ խաղաղությունը անշրջելի դարձնել՝ գոնե Հայաստանի Հանրապետության տարածքային այն կոնֆիգուրացիայով, որն այսօր կա։ Ալիևի համար «խաղաղությունն» այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական դերակատար, զրոյացվի»,- զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Հարությունյանն ընդգծել է՝  իր նպատակներն իրականացնելու համար Ադրբեջանի նախագահն այսօր նպաստում է, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, և գործը գուցե չհասնի 2026 թվականի ընտրություններին․

«Կարծում եմ՝ ընտրությունները լինելու են արտահերթ, հերթական չեն լինելու։

Ալիևն էլ, Փաշինյանն էլ շտապում են, որովհետև իրենք էլ գիտեն, որ շատ իրադարձությունների զարգացումներ միայն իրենցով չեն պայմանավորված»։

1/3011
bottom of page