Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան ու Ադրբեջանից դեպի Թուրքիա. Նիկոլ Փաշինյան
- Lilit

- Oct 27
- 1 min read

Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները, ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա, ըստ Փաշինյանի, պատմական իրադարձություն է ու նշանակում է ՀՀ շրջափակման հաղթահարման առաջին փուլը։
«Բայց կարևոր է, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին ու համապատասխան քայլեր անի։ Այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է․ հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան ու Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես, Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ սա այս պահին միակ տարբերակն է, որ Հայաստանը կարող է հենց այսօր իրականացնել։




















