top of page

Գլխավոր դատախազություն ենք ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ Սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Oct 25, 2025
1 min read



Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող տեսագրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։

Ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությունը ամրագրված է Սահմանադրությամբ և յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է։ Հուսով ենք, որ այս ապօրինության հեղինակները կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ։

1/3636
bottom of page