top of page

Մայր Աթոռին պաշտպանող խոսքը ներկայացվում է որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ. Վարդևանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 21
  • 1 min read
ree

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը գրել է.

«Իրավապահ մարմինները բացառապես քաղաքական հետապնդման պայմաններում դեռևս պնդում են, որ 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի կողմից Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասությունը հանդիսանում է «իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ»:

Ի դեպ՝ միայն հենց այդ «մեղադրանք»-քաղաքական հետապնդման հիման վրա է, որ 120 օրից ավելի է, ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը: Մնացյալ տնտեսական բնույթի իբրև մեղադրանքներով երբևէ հիմնավոր կասկած չի հաստատվել, հետևաբար նույնիսկ մեկ օր կալանք չէր էլ կարող կիրառվել:

Միաժամանակ 2025 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունենում բազմահազար հավաք և երթ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում: Այնուհետև 2025 թվականի հոկտենբերի 18-ին «Մեր ձևով» շարժման կողմից նախաձեռնվում է բազմահազար հավաք և երթ, կրկին նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում:

Հանրային հավաքներ՝ առանց մեկ վարչական իրավախախտման, բայց մեղադրանք՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի հատկանիշներով՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար, այս ամենը պարզ ու պրիմիտիվ իրավունքի ժխտողականություն է և քաղաքական հետապնդում»։

1/3011
bottom of page