top of page

Նիկոլ Փաշինյանի հերթական փչած փուչիկը պայթում է. Աշոտյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 20
  • 1 min read

ree

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ մասնավորապես նշել է. 



«Նիկոլ Փաշինյանի հերթական փչած փուչիկը պայթում է, այդ փուչիկը կոչվում է ժողովրդավարություն։ 2018թ․ հետո նա համառ ջանքեր էր գործադրում այդ փուչիկը օդապարիկի չափի փչելու համար, սակայն ամեն տարի, հատկապես վերջին ամիսներին, շաբաթներին և օրերին քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում մոլեգնում են։



Հայկական ժողովրդավարությունը միֆ է, որը Նիկոլը վաճառում է Արևմուտքին և Արևմուտքը մեծ հաճույքով այն գնում է և աչք, ականջ, բերան փակում Հայաստանում տեղի ունեցող խայտառակ գործընթացների վրա։ Իր հակաժողովրդավարական գործելաոճով Նիկոլը մեծ տեմպերով մոտենում է Ալիևին»,- մասնավորապես նշել է նա:

1/3011
bottom of page