top of page

«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա» Փաշինյանի խոսքը շատ ավելի իշխանությունը բռնազավթելու կոչ էր, քան «մենք էլ մեր ձևով կմասնակցենք գործընթացին» հայտարարությունը. Փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 15
  • 1 min read

ree

Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը պնդում է, որ իր պաշտպանյալի՝ «մեր ձևով գործընթացին մասնակցելու մասին» հայտարարությունը չի կարող դիտարկվել իշխանազավթման կոչ։

«Բոլոր մեր հայրենակիցները, վստահ եմ, որ լսել են Սամվել Կարապետյանի հունիսի 7-ի հայտարարությունը, ի՞նչ կոչի մասին է խոսքը՝ «մեր ձևով» արտահատությո՞ւնն է իշխանությունը զավթելու կոչ, թե՞ եկեղեցու կողքին կանգնելը։ Հիմա 2018-ին բազմաթիվ կոչեր են հնչել այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից կողմից, ով փողոցային շարժում սկսած անձի կարգավիճակով էր։ Օրինակ, երբ հնչում էր, որ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա» շատ ավելի նման է իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու կոչի, քան «եթե քաղաքական գործիչները չհաջողեն, ապա մենք էլ մեր ձևով կմասնակցենք այդ գործընթացին» խոսքը»,-ասաց նա։

1/3011
bottom of page