Ադրբեջանը հրապարակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը. ՀՀ տեղանունները թյուրքացված են
- Lilit

- Oct 15
- 1 min read

Երեկ Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Եթե նայեք դրան, ապա կտեսնեք, որ ՀՀ տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան որևէ նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Մի խոսքով, տխուր քարտեզ։ Այս մասին հայտնել է Թյուրքագետ Վարուժան Գեղամյան:
«Իսկ մի քանի օր առաջ թուրքական խոշոր ընդդիմադիր մեդիաներից ODA TV-ի հրապարակած տեղեկատվությամբ (վերջինս հայտնի է սկանդալային լրատվությամբ, սակայն ունի մեծ և ազդեցիկ լսարան), ՀՀ դե-ֆակտո իշխանությունը համաձայնել է Սյունիքում շուրջ 1200 քռ. կմ-ոց գոտին (Մեղրիից մինչև Կապան) փաստացի հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում, իսկ հայ-թուրքական Մարգարա անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի էլ տրվելու է Թուրքիայի «հատուկ վարչական վերահսկողությանը»»,- ասել է նա։




















