top of page

Հրդեհ՝ Երևանի թիվ 131 հիմնական դպրոցում. Աշակերտները տարհանվել են

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 13
  • 1 min read

ree

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում։ 

Հրդեհի օջախը, նախնական տվյալներով, 4-րդ հարկում է, իսկ պատճառն էլեկտրահաղորդման մալուխներն են։



Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը պատմել է, որ աշակերտներն արագ տարհանվել են։ Վնասված երեխաներ չկան։ 



«Ամբողջ պատմությունը տևել է 5 րոպե, ամենայն հավանականությամբ, «ավտոմատ կարոբկայում» կարճ միացում է եղել, որի մեջ էլ հրդեհ է բռնկվել։ Շատ արագ կողքի դասարանի ուսուցիչը կրակմարիչով փորձել է մարել կրակը»,- նշել է տնօրենն՝ ավելացնելով,  որ օպերատիվ զանգել են 911։ 

1/3011
bottom of page