Կարագը թանկացել է 12.5 տոկոսով, ձեթը՝ 15.9, սուրճը՝ 14.2, ալյուրը՝ 7.2. Սննդամթերքի գնաճը՝ նախորդ տարվա համեմատ
- Lilit

- Oct 8
- 1 min read

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական գների ինդեքսը՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. սեպտեմբերը 2024թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.3%:
Սննդամթերքի գներ․ 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.5%-ով, իսկ 4-ում արձանագրվել է 0.5-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 7.2%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.2% և 1.2%-ով:
Թռչնամսի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերինը՝ 3.1%, 4.9% և 9.4%-ով, 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 1.4%, 1.0% և 0.3%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ մածունի գինն աճել է 0.5%-ով, կաթնաշոռինը՝ 0.7%- ով, թարմ կաթինը՝ 1.5%-ով, պանրինը՝ 2.1%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.6%, 0.3%, և 0.6%-ով:
Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 15.9%- ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի՝ 1.6%, մարգարինի՝ 3.5%, կարագի՝ 12.5%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.5% և 1.2% գնաճ:
Շոկոլադի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 10.4%-ով, պաղպաղակինը՝ 10.5%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% և 0.7%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ թեյի գինն աճել է 3.5%-ով, սուրճինը՝ 14.2%-ով, կակաոյինը՝ 21.7%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1% և 0.4%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ ձվի և հնդկացորենի գները նվազել են 3.0% և 0.6%- ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.1% և 0.8% գնաճ:




















