top of page

Խաղաղության թվացյալ միտումների մասին ամբողջական պատկերը ստանալու համար Ալիևի հայտարարությունները համեմատեք հայկական իշխանությունների խոսույթի հետ. ադրբեջանագետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 7
  • 1 min read

ree

«Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի կողմից օկուպացիան։ Մենք հավերժ կպահենք մեր նահատակների հիշատակը մեր սրտերում։ Մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտի դաշտում։ Մենք վտարեցինք օկուպանտներին մեր պապենական հողերից, հասանք փայլուն հաղթանակի և ապահովեցինք արդար խաղաղություն...»։ Հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը այսօր Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանի Գաբալա քաղաքում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Թե որքանով է այս խոսքը համապատասխանում խաղաղության ու բարիդրացիության թվացյալ միտումներին, դատեք ինքներդ։ Ամբողջական պատկերը ստանալու համար կարող եք նաև համեմատել հայկական իշխանությունների խոսույթի հետ. այն իշխանությունների, որոնք հայ զինվորի հիշատակի ու մահվան օրը չեն զլանում տոնակատարություն կազմակերպել ու միմյանց պետական պարգևներ շնորհել»,- գրել է նա:

1/3011
bottom of page