top of page

Մերձավանում լարված մթնոլորտն ավելի է սրվում. կոտրել են Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը. լրագրող (Տեսանյութ)

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 6
  • 1 min read

ree

Մերձավանում կոտրել են Գրիգոր Օհանյանի գերեզմանը, այս մասին հաղորդում է լրագրող Լիա Սարգսյանը։


«Մերձավանում օր օրի լարված մթնոլորտն ավելի է սրվում: Գիշերը անհայտ անձինք կոտրել են փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանը:


Նշենք, որ Գրիգորը Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով սպանություններն օժանդակողի կարգավիճակ ունեցող Նարեկ Օհանյանի եղբայրն է:


Իրավապահները շուրջօրյա հսկողություն են սահմանել Օհանյանի գերեզմանին»,- գրել է լրագրող Լիա Սարգսյանը:


Հիշեցնենք` Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և նրա հետ նույն վայրում գտնվող քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այս գործով առայժմ կալանավորված են սպանությունը խոստովանած Գևոր Հարությունյանը և Նարեկ Օհանյանը: Վերջինիս մեղադրում են սպանություններին օժանդակելու մեջ:


1/3011
bottom of page