top of page

Չեմ հասկանում, երբվանի՞ց է բռնության կոչը դարձել խոսքի ազատության մաս, դա քրեորեն պատժելի արարք է. Ջուլհակյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 6
  • 1 min read

ree

Խոսքի համար ՀՀ-ում չեն դատապարտվում. «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց  ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին։

«Չեմ հասկանում, երբվանի՞ց է բռնության կոչը դարձել խոսքի ազատության մաս, դա քրեորեն պատժելի արարք է, պարո՛ն Մինասյան։  Հեղաշրջման կոչը, եթե խոսքի ազատություն է, չպետք է լինի քրեորեն պատժելի»,-ասաց նա։

Մինասյանը հիշեցրեց, թե Փաշինյանն ինչեր էր հայտարարում հեղափոխության ժամանակ։ «Հեղափոխությունը հեղափոխություն է, հեղաշրջման կոչ չէ։ Դուք ուզում եք ասել՝ դա եղել է քրեորեն պատժելի արաք և Նիկոլ Փաշինայնին չե՞ն դատել, Դուք էլ միացել եք այդ հեղափոխությանը, պարո՛ն Մինասյան։ Եթե դեմ էիք, ինչո՞ւ էիք միանում»,-ասաց Ջուլհակյանը։  

1/3011
bottom of page