top of page

Երևանում 18-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով բшխվել է քարե պարսպին․ կան վիրшվորներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 5
  • 1 min read

ree

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ա․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտում և բախվել քարե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավոր ուղևորի ինքնությունը:



Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է «Opel» մակնիշի «35 DO 614» համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով վթարից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։ Պարեկային ծառայությունը պարզում է այս տեղեկության իսկությունը։

1/3011
bottom of page