top of page

«Սուպեր Գրիգ». Գրիգի նոր սթենդ-ափը՝ իր և Սոնայի անձնական կյանքից բացահայտումներով ու հումորով

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 1
  • 1 min read

ree

Ստանիսլավսկու անվան թատրոնում տեղի ունեցավ Գրիգ Գևորգյանի չորրորդ սթենդ-ափ ներկայացման՝ «Սուպեր Գրիգ»-ի պրեմիերան։

Մինչ պրեմիերան, Գրիգը պատմեց սթենդ ափի ստեղծման պատմությունն ու մանրամասները:

«Սթենդ-ափը կոչվում է Սուպեր Գրիգ։ Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ավարտվեց նախորդ ծրագիրը՝ «Վայ Գրիգ Գրիգ» 2-ը։ Այդ ներկայացումը երկու տարի խաղաց Հայաստանի, Եվրոպայի ու Միացյալ Նահանգների բեմերում։ Նոր սթենդ-ափը գրելիս հասկացանք, որ այն տարբերվում է նախորդներից․ սա այլ պատմություն է՝ լի բացահայտումներով, գաղտնիքներով ու հետաքրքիր փաստերով իմ և Սոնայի անձնական կյանքից։ Իսկ կոնցեպտը այն մասին է, որ Հայաստանում երբեմն շատ բան անելու համար պետք է սուպերհերոս լինես։ Այդ պատճառով էլ ընտրեցինք «Սուպեր Գրիգ» անունը։ Ներկայացման տարիքային սահմանափակումը 16 + է», զրույցում ասաց Գրիգը:

ree

Գրիգի կինը՝ Սոնա Եսայանը, նշեց, որ իր համար առաջնային է անկեղծությունը, թեև կցանկանար, որ  շատ կենցաղային հարցերի մասին հանդիսատեսը բեմից չլսեր:

«Ինձ համար կարևոր է, որ նա ասի այն, ինչ իրոք ուզում է։ Չի եղել դեպք, որ արգելեմ ինչ-որ թեմա։ Իհարկե կան ընտանեկան մանրուքներ, որոնք կուզեի չբարձրաձայներ, բայց, եթե ինքը գտնում է, որ պետք է ասի, ապա թող ասի»։

Դահլիճում ստեղծված անկաշկանդ մթնոլորտում ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմ ծափահարություններով։ Հաջորդ ներկայացումը կկայանա հոկտենբերի 4-ին:

ree
ree

1/3011
bottom of page