top of page

Սահմանի բացումը կարող է վերջնականապես ոչնչացնել գյուղատնտեսությունը. Ագնեսա Խամոյանը` Պապոյանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 29
  • 1 min read
ree

«Մենք անգամ գյուղատնտեսության նախարարություն չունենք։ Ձեր իշխանությունների օրոք այն փակվել է։ Կարո՞ղ եք Արմավիրում վարունգ, լոլիկ աճեցնող կամ ջերմոց ունեցող գյուղատնտեսին բացատրել, թե սահմանների բացումից հետո ինչ է սպասվում իրեն։ Մեր գյուղատնտեսությունն առանց այն էլ ծանր վիճակում է և այդպիսի քայլի արդյունքում վերջնականապես կվերջանա»,- այսօրվա ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրաման հարցերի մշտական հանաձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Հայաստան»  դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանը։


Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ քաղաքացիները չպետք է մտահոգվեն, որովհետև կան բավարար գործիքներ և ֆինանսական մեխանիզմներ, որպեսզի որևէ բացասական ազդեցություն չլինի գյուղատնտեսության վրա։


«Գյուղատնտեսության նախարարություն կա-չկա դա ընդամենը բառախաղ է։ Կան փոխնախարարներ, կան համապատասխան ծրագրեր, որոնք նույն ծավալով իրականացվում են։ Օրինակ՝ այսօր Շիրակի մարզի Ազատան գյուղում կարտոֆիլը դաշտից մթերվում է 150 դրամով։ Խաղողը նույնպես նույն գնով է մթերվում։



Մեր քաղաքացիները չպետք է մտահոգվեն, որովհետև մենք ունենք բավարար գործիքներ և ֆինանսական մեխանիզմներ, որպեսզի որևէ բացասական ազդեցություն չլինի»,- նշել է Պապոյանը։

1/3011
bottom of page