«Մայր Հայաստան» շարժումն այսօր ստեղծեց նոր կուսակցություն, որը կկոչվի «ՄԱՀԱԿ»
- Lilit

- Sep 21
- 1 min read

«Մայր Հայաստան» շարժումն այսօր ստեղծեց նոր կուսակցություն։ Այն կարճ կոչել են ՄԱՀԱԿ։ Կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թևանյանն իր ելույթի ժամանակ ցուցադրեց մահակ, որի վրա եռագույնն էր պատկերված։
«Մահակի վրա պատկերված է հայոց եռագույնը, պետք չի սրանից վախենալ, սա սիրո և հանդուրժողականության մահակ է։ Քաղաքականության մեջ, փոխաբերական իմաստով, սա նաև կարգ ու կանոն հաստատելու գործիք է, քաղաքական դաշտը ապիկարներից մաքրելու գործիք է»,– ասաց կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թևանյանը։




















