top of page

Հայաստանը ներկայացնող Ակոպովա-Ռախմանին զույգը կմասնակցի օլիմպիական խաղերին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 20
  • 1 min read
ree

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը կմասնակցի 2026 թվականին Միլանում կայանալիք օլիմպիական խաղերին։



Ընտրական փուլի կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը 186,84 միավոր է վաստակել և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։



«Սա երկար սպասված իրադարձություն է հայկական գեղասահքի համար, քանի որ սա այն զույգ է, որն իսկապես հայկական է։ Կարինա Ակոպովան իսկական հայուհի է»,- ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանը: Նրա խոսքով՝ սա ոչ միայն մարզական հաղթանակ է, այլ պատմական պահ երկրի համար։



Հիշեցնենք` Ակոպովան և Ռախմանինը այս տարվա գարնանը փոխել էին մարզական քաղաքացիությունը՝ Ռուսաստանից անցնելով Հայաստան։

1/3012
bottom of page