top of page

«Պողպատե մանդատը» գործում է թե՛ միլիարդատերերի, թե՛ արքեպիսկոպոսների դեպքում. Փաշինյանը ներկայացրել է «մուրճի ստեղծարար ուժը»

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 20
  • 1 min read
ree


Որ ժողովրդի տված «Պողպատե մանդատը» գործում է լիուլի՝ երևում է միայն այն փաստի բերումով, որ այն գործում է թե՛ միլիարդատերերի, թե՛, որքան էլ ցավալի է ասել, արքեպիսկոպոսների դեպքում: Ամեն դեպքում գործում է հանուն Հայաստանի պետականության, անկախության, ինքնիշխանության, հանուն Հայաստանի ժողվորդի և այսօրվա ապագայի:  Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով «մուրճի ստեղծարար ուժը»: 

«Այս մուրճը և նրա խելացի կիրառումն է, որ թակարդից հանել են մեր պետականությունը, ապագան բերել են այսօր: Մուրճը երբեք քանդելու համար չի եղել, այլ միայն ու միայն կառուցելու և մենք կառուցում ենք դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, քաղաքական ռազմավարություն ու բովանդակություն, պետական ռազմավարություն և բովանդակություն, ոչ միայն վաղվա, այլև այսօրվա համար, որովհետև ապագան այսօր է»,-նշել է նա: 

Վարչապետն ընդգծել է, որ այսօրվա խաղաղությամբ է, որ կանխորոշվում է վաղվա խաղաղությունը, այսօրվա անկախությամբ է, որ կանխորոշվում է վաղվա անկախությունը, այսօրվա պետականությամբ է, որ կանխորոշվում է վաղվա պատականությունը՝ պետության հարատևությունը:

«Այսպես լինելու է միշտ, ու սա լինելու է մեր գործելակերպը»,-ասել է Փաշինյանը:

1/3011
bottom of page