top of page

Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ կլուծվեն և վարկանիշի նվազումը կարճաժամկետ կլինի. ԿԲ նախագահ

  • Writer: Lilit
    Lilit
  • 16 hours ago
  • 1 min read

ree

Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ լուծում կստանան. հրավիրված ասուլիսին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ազդելու ՀՀ ֆինանսական կայունության և ներդրումային գրավչության վրա այն փաստը, որ միջազգային վարկանշային Moody’s գործակալությունն իջեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը։

«Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ լուծում կստանան, որի արդյունքում ռեյտինգի նվազումը կլինի կարճաժամկետ բնույթ։ Չեմ կարծում, որ դա երկարաժամկետ ազդեցություններ կունենա, առավել ևս՝ ֆինանսական կայունության վրա»,– ասաց նա։

bottom of page