top of page

«Հրապարակ». Հերթական ճոխ հարսանիքն է եղել

  • Writer: Lilit
    Lilit
  • 13 hours ago
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Մեծ թվով սփյուռքահայեր են ժամանել Մերձավոր Արեւելքից` հարսանիքին մասնակցելու, հարսնացուն եւս սիրիահայ է:

Բավականին մարդաշատ ու ճոխ հարսանիք է եղել, որին մասնակցել են մեծ թվով նախկին պաշտոնյաներ, որոնց հետ Ջեմբերջյանը շարունակում է մտերմություն պահել:

Ներկա է եղել նաեւ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը, որը նույնպես ծնունդով Սիրիայից է: Չնայած Ջեմբերջյանի նկատմամբ մեղադրանք կա հարուցված, եւ նրան անգամ փորձում էին կալանավորել, սակայն նա ջերմ հարաբերություններ է պահում ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ Եկեղեցու հետ: Եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում իշխանական ձեռնարկներին, Աննա Հակոբյանի հիմնադրամին:

bottom of page