top of page

Քաղաքացիական պայմանագիրը խախտվել է․ Մելոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 8
  • 1 min read

ree

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն ընդգծում է՝  Ադրբեջանի նախաձեռնությամբ միանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանը խախտել է կառավարության ծրագիրը։

«Քաղաքացիական պայմանագիրը խախտվել է։

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում կարմիր թելով անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցությունը, Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը։

Խախտելով կառավարության ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական նախաձեռնությամբ միացել է Մինսկի խմբի լուծարման գործընթացին։ Սա «Քաղաքացիական պայմանագրի» մի շարք առանցքային խոստումներից է, որն ամրագրվել էր կառավարության ծրագրում ու խախտվել է։

Իշխող ուժը դրժում է իր իշխանության գալու համար տրված խոստումները։

Իսկ կառավարության ծրագիրը թղթի կտոր չէ, այն առանցքային փաստաթուղթ է, ու պատահական չէ, որ սահմանադիրը Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին հավանություն չտալը նախատեսում է որպես Ազգային ժողովի արձակման հիմք»,- սոցցանցի իր էջում գրել է Մելոյանը։

1/3012
bottom of page