top of page

Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Լոնդոն

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 4
  • 1 min read

ree

Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները Լոնդոնում (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կմասնակցեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող ուսումնական այցին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ պատգամավորների գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Լոնդոն կմեկնեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը,  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նույն խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը:

Պատգամավորները Լոնդոն կգործուղվեն հոկտեմբերի 13-18-ը: 

1/3012
bottom of page