top of page

Այո՛, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից. ես որոշ պլաններ ունեի և ունեմ, առաջիկայում դրա դրսևորումները տեսանելի կլինեն. Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 28
  • 1 min read

ree

Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո: Այո՛, Կտրիճ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա: Այո՛, ես որոշ պլաններ ունեի և ունեմ այդ պլանները, բայց դրանք չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այո՛, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից և պետք է ազատվի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդների ջանքերով, որոնցից մեկը ես եմ: Ես ասել եմ, որ առաջնորդելու եմ այդ գործընթացը», - նշել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ առաջիկայում դրա դրսևորումները տեսանելի կլինեն:

«Իմ խնդիրն ամենևին Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը և մեկ ուրիշ Կտրիճ Ներսիսյանակերպ մեկին կարգելը չէ: Ո՛չ, սա հոգևոր նորոգման մասին է, ընդ որում հոգևոր նորոգման մասին է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, բայց մեծ հաշվով բոլորիս, որովհետև դա մեր բոլորի բարոյական արժեքների էպիկենտրոնն է, և եթե այդ էպիկենտրոնն ախտահարված է արժեքահենք հանրություն ունենալու օրակարգի մասին խոսելը առնվազն լուրջ չէ», - ասել է Փաշինյանը, շեշտադրելով, որ արժեքահենք հանրություն ունենալու առաջին քայլերը պետք է արվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

1/3012
bottom of page