top of page

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 27
  • 1 min read

ree

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ հանդիպումներին ընդառաջ:

Դարպասապահներ


Հենրի Ավագյան - «Փյունիկ»


Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»


Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»

Պաշտպաններ


Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 


Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)


Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»


Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»


Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)


Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)


Սերգեյ Մուրադյան - «Նոա»


Ալբերտ Խաչումյան - «Արարատ»

Կիսապաշտպաններ


Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»


Նարեկ Աղասարյան - «Որարտու»


Գոռ Մանվելյան - «Նոա»


Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)


Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)


Արտակ Դաշյան - «Նոա»


Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)


Հովհաննես Հարությունյան - «Նոա»


Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» 


Դանիել Աղբալյան - «Փյունիկ»


Ուգոչուկվու Քրիստուս Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)


Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»

Հարձակվողներ


Լուկաս Մանուել Զելարայան - «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)


Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)


Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա)


Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին՝ վնասվածքի պատճառով։

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ 

Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

1/3012
bottom of page