top of page

Կապանի Հունան Ավետիսյան փողոցում տեղադրվել է արագաչափ սարք

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 25
  • 1 min read

ree

ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 24 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։

Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Արագաչափ սարքը գործարկվելու է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

Վարորդներին հորդորում ենք մշտապես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

1/3012
bottom of page