top of page

«Միայն ռազմական ներկայությունն է հնարավորություն տալիս ուժային բալանսը պահպանելու». «ՀայաՔվե»

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 17
  • 1 min read

ree

«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված ռուսական խաղաղապահ առաքելությունը չկարողացավ կանխել Արցախի հայաթափումը:

Հայաստանի արևելյան սահմանին, Պրահայի հայտարարության համաձայն, տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը չկարողացավ կանխել սահմանային սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: «Խաղաղության պայմանագրի» համաձայն` անգամ անզեն այդ դիտորդները պիտի դուրս բերվեն:Մինչդեռ միայն ռազմական ներկայությունն է հնարավորություն տալիս ուժային բալանսը պահպանելու:

Այս համատեքստում` Հայաստանն իր Զինված ուժերը պետք է կարողանա հասցնել մի մակարդակի, որ այն, նույնիսկ չունենալով բացարձակ կրակային հավասարություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, առնվազն բավարար պաշտպանական պոտենցիալ կուտակի սեփական տարածքը պաշտպանելու համար»:

1/3012
bottom of page