top of page

Սերոբ Գասպարյանը զրկված է պատշաճ բուժզննումից, իսկ նրա գործով դատական նիստերը մեծ ընդմիջումներով են ընթանում․ Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 13
  • 1 min read

ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է ազատամարտիկ, «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանի ապօրինի կալանքին ու նրա առողջական՝ գնալով վատացող վիճակին։

««Սև հովազ»-ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, սակայն շարունակում է իշխանության մատուցած տարօրինակ ու անհավատալի սցենարով գործով երկար ժամանակ մնալ անազատության մեջ:

Սեպտեմբերին կլրանա 1 տարին, ինչ վերջինս ու ևս 2 անձ կալանավորված են «իշխանությունը յուրացման նախապատրաստության» մեղադրանքով:

Արդեն բոլորին է հայտնի, որ «իշխանության յուրացում», «ահաբեկչություն», «սահմանադրական կարգի տապալում» հոդվածներն այս ռեժիմի համար ունեն յուրահատուկ նշանակություն և ցանկացածի վզին կարող են փաթաթել և ուղարկել կալանավայր:

Սերոբ Գասպարյանը զրկված է պատշաճ բուժզննումից, իսկ նրա գործով դատական նիստերը մեծ ընդմիջումներով են ընթանում:

Բռնապետական բաստիոնում իշխանությունը պարապ չի նստում. միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր տարբեր դրդապատճառներով կխանգարեն իշխանությանը և որևէ հոդվածով կազատազրկվեն»,- գրել է Աբրահամյանը։

1/3012
bottom of page