top of page

Վարդաշենցիները փակել են ճանապարհը՝ շարունակելով բողոքի ակցիան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 17
  • 1 min read

ree

Վարդաշենի բնակիչների բողոքի ակցիան նոր փուլ է մտել․ նրանք փակել են  Կառավարության շենքի հարակից ճանապարհը՝ պահանջելով շուտափույթ լուծում տալ վթարային շենքերի խնդրին։

Ակցիայի ընթացքում հնչել են հայտարարություններ:«Երեխեքը մեռնում են շենքեր մեջ, շոուն իրանք են», - ասել է բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  տեղեկացրել էինք՝ վարդաշենցիները կոչ են անում պատասխանատու մարմիններին՝ հնարավորինս արագ տալ պաշտոնական գրավոր որոշում շենքերի վթարայնության վերաբերյալ, ինչը, ըստ նրանց, անհրաժեշտ է քաղաքապետարանի հետ հետագա քայլերի համակարգման համար:

1/3011
bottom of page