Էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք. Ֆարմանյան
- Lilit
- Jul 5
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բաքվի բանտում գտնվո Արցախի ղեկավարների լուսանկարը՝ գրելով.
«Գուցե նրանք էլ տարբեր հարցերում ժամանակին ունեցել են մեծ ու փոքր տարակարծություններ: Այսօր նրանց փաստացի միավորել է Բաքվի բանտը:
Հայաստանյան ընդդիմության առաջնորդներն էլ, ասում են, հակասություններ ունեն: Զարմանալի է, բայց չեն միավորվում ակնհայտի՝ Նիկոլի օր առաջ հեռացման իրատեսական միակ լուծման՝ խորհրդարանով անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ: Երևի սեփական ինչ-ինչ հաշվակներ ունեն: Փոխարենը, Նիկոլը հատիկ առ հատիկ ջարդում ու պղծում է դիմադրության բոլոր օջախները:
Ու առաջանում է պարզ հարց: Էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք: Էսքանից հետո ի՞նչը պիտի ձեզ միավորի: Ի՞նչը: Մի՞թե էլի Բաքվի բանտը»։